Avatar
այս կայքն անկախ սպասարկիչ ունենալու, այն կառավարելու, հոսանքից անջատելու եւ միացնելու մասին է։

համացանցում հանգոյց ունենալու մասին

Կորպորատիւ սոց. ցանցերը մեզ դարձրել են իրենց ապրանքը։ Առաջին հայեացքից կը թուայ, թե լաւութիւն են անում անվճար ծառայութիւններ մատուցելով, բայց իրականում մեզ ապրանք են դարձնում գովազդատուների համար։ Սնուցում են կեղծ զգացմունքներով, նորութիւնների զտուած հոսքով, անպէտք ծանուցումներով եւ այլն։

Ինչպէս The Social Dilemma ֆիլմում կասեն՝

Եթե դու չես վճարում ապրանքի դիմաց, ուրեմն ապրանքը դու ես

Այսու ամենայնիւ ինձ համար չափազանց կարեւոր էր սոց. ցանցերում լինելը։ Դրա համար որոշեցի ստեղծել Mastodon-ի իմ հանգոյցը եւ այնտեղ շփուել մարդկանց հետ։

Անհրաժեշտ եղաւ գնել նոր համակարգիչ (պատուիրեցի amazon.com-ից), գրանցել դոմեն (name.am-ում) եւ վերցնել ստատիկ IP (Ucom-ից)։ Համակարգչի մասերը ընտրեցի pcpartpicker-ի օգնութեամբ։

Դրանք են՝

  • AMD Ryzen 5 2600 3.4 GHz 6-Core Processor
  • Gigabyte B450 AORUS M Micro ATX AM4 Motherboard
  • G.Skill Ripjaws V 32 GB (2 x 16 GB) DDR4-3600 CL16 Memory
  • Western Digital Caviar Blue 1 TB 3.5” 7200RPM Internal Hard Drive
  • Corsair RM (2019) 650 W 80+ Gold Certified Fully Modular ATX Power Supply

Քանի որ տեսաքարտ չէի պատուիրել, որոշեցի օգտուել DebianInstaller-ի ցանցային կոնսոլից։ Դա հնարաւորութիւն կը տար տեղակայման ընթացքում ssh-ով միանալ համակարգչին եւ կառավարել գործընթացը։

Etcher ծրագրով եւ debian-headless սկրիպտով ստեղծեցի ինքնագործարկուող USB կրիչ, որը վիրտուալ մեքենայի վրայ անթերի աշխատում էր.

Բայց աւաղ իրական մեքենայի համար այս լուծումը պէտք չեկաւ, քան զի արդէն գտել էի տեսաքրատ եւ էկրան։ Օպերացիոն համակարգի տեղադրումից յետոյ շարունակեցի աշխատանքս Mastodon-ի ուղեցոյցով։

բոլոր պիտակները