Avatar
այս կայքն անկախ սպասարկիչ ունենալու, այն կառավարելու, հոսանքից անջատելու եւ միացնելու մասին է։

mastodon-ի չնախատեսուած յարմարեցումները

mastodon-ը սկզբունքայնօրէն չի թոյլատրում յարմարեցնել որոշ կարգաւորումներ։ Դրանցից մէկը գրառման առաւելագոյն երկարութիւնը փոխելն է։ Բայց քան զի գործ ունենք բաց ելակոդով ծրագրի հետ, կարող ենք ցանկացած փոփոխութիւն անել կոդում։

Նշուած ֆայլերում անհրաժեշտ է գտնել 500 թիւը եւ փոխել ըստ պահանջի՝

mastodon/live/app/javascript/mastodon/features/compose/components/compose_form.js
mastodon/live/app/validators/status_length_validator.rb

Դրանք փոխելուց յետոյ պէտք նորից շինել ծրագիրը ու վերագործարկել՝

RAILS_ENV=production bundle exec rails assets:precompile
systemctl restart mastodon-web

Միւս հարմարեցումը, որ սիրում եմ անել, ապրանքանշանը փոխելն է։ 4.0.2, 4.1.0 վարկածներում դա անում եմ ադմինիստրատորին յատկացուած Custom CSS դաշտից, գրելով՝

.logo-container a > svg *,
.column-link--logo > svg *,
.ui__header__logo > svg *,
a.brand svg * {
 visibility: hidden;
}

.logo-container a > svg,
.column-link--logo > svg,
.ui__header__logo > svg,
a.brand svg {
 background: url(/ms-logo.png) center center/100% no-repeat !important;
}

ms-logo.png-ը նախապէս վերբեռնել եմ mastodon/live/public պանակում։

բոլոր պիտակները