macos-ում nano-ով հայատառ գրելու մասին
Published on 13 Feb 2023
Միշտ մտածել եմ, որ nano-ն յունիքոդ չի կարդում, բայց պարզեուց խնդիրը Մակօսից ա։ Շփոթեցնողն էն էր, որ նոյնիսկ ssh-ով սերուերում բացած nano-ն չէր նկարում հայերէն տառերը։ Թուում էր ուրիշ միջավայր ա, կապ չունի ՕՀ-իդ հետ, բայց արի ու տես՝ ունի։
Մակօսի տերմինալում locale
հրամանը աշխատեցնելիս էս երկու փոփոխականները դատարկ էին գալիս՝
LANG=
LC_ALL=
~/.zprofile
-ում աւելացրի՝
export LC_ALL=en_US.UTF-8
export LANG=en_US.UTF-8
Յետոյ համակարգից դուրս եկայ նորից մտայ ու nano-ն սկսեց նկարել յունիքոդ սիմուոլները։ Թե ինչի էին դատարկ դրանց արժէքները տէնց էլ չիմացայ։