AMD-ի երաշխիքը, չիպերի արտահանումը ՀՀ-ից, CPU-ի հրահանգներ
Ամիսներ առաջ սպասարկիչը անջատուեց ու չէր միանում։ Տարայ hardware.am ստուգեցին, պարզուեց պրոցեսորն ա փչացել։ Ի դէպ շատ հոգատար ու պրոֆեսիոնալ վերաբերմունք ցոյց տուին։
Մինչեւ նոր պրոցեսոր գնելը, եղբօրիցս ժամանակաւոր վերցրի՝ Intel® Celeron® G3900 պրոցեսոր ու համապատասխան տպասալ։ Սպասարկիչը միացրի, կարգաւորեցի ցանցը ու ենթադրեցի որ ամէն ինչ նորմալ ա։
Աւելի ուշ նկատեցի, որ mongodb-ով աշխատող մի քանի ծրագիր չի միացել։ mongodb-ի լոգերում signal=ILL
կոդ կար, որը նշանակում ա «անօրինական հրահանգ»՝
Illegal instruction. The ILL signal is sent to a process when it attempts to execute a malformed, unknown, or privileged instruction.
Պարզուեց որ 5-րդ վարկածից սկսած mongodb-ն օգտագրոծում ա պրոցեսորի AVX ընդլայնումը, իսկ Intel® Celeron® G3900 դա չունի։
Նախկին պրոցեսորս AMD Ryzen 5 2600 էր։ Համեմատաբար հզօր ու ժամանակակից։ Դրան համապատասխան՝ AMD Ryzen 5 4500 պատուիրեցի, որ հնարաւորինս շուտ վերականգնեմ սպասարկիչի աշխատանքը։ mongodb-ի վարկածն էլ ցածրացրի, որ առնուազն բառարան.հայ-ը աշխատի։
Էդ ամէնը տեւեց մօտ 3 ամիս։ Երբ ամէն ինչ սկսեց աշխատել, որոշեցի փչացած պրոցեսորով զբաղուել։ AMD-ին երեք տարուայ երախիք էր տուել, դրա համար նամակ գրեցի սպասարկման բաժնին։ Ուղարկեցի պրոցեսորի նկարը որ համոզուեն, որ ֆիզիկական վնասուած չունի։ Ոչ էլ դեֆորմացել ա բարձր ջերմաստիճանից։ Խնդիրը նկարագրելու համար օգտուեցի նաեւ իրանց ուղեցոյցից։
Երկու օր յետոյ պատասխանեցին, որ ընդունում են խնդիրը ու պատրաստ են հետ վերցնել փոխելու կամ նորոգելու համար։ Էլ. փոստիս ուղարկեցին DHL-ի առաքման յայտ, որի համար նախապէս վճարել էին։ Պրոցեսորը տարայ Ամիրյան 27 շենք, DHL-ի Երեւանեան գրասենեակ։ Էնտեղ ասեցին, որ վստահ չեն, որ հնարաւոր ա առաքել, զի հրաման կայ արգելող ՀՀ-ից չիպերի արտահանումը։
Էստեղից իմացայ, որ նման խնդիր կայ, զի որոշ կազմակերպութիւններ օգնում են Ռուսաստանին շրջանցել պատժամիջոցները ու չիպեր գնել։
Շարունակելի…