Avatar
այս կայքն անկախ սպասարկիչ ունենալու, այն կառավարելու, հոսանքից անջատելու եւ միացնելու մասին է։

միակողմանի աւիացիոն անվտանգութիւն

Ընկերս անցած տարի UniFi Dream Router էր նուիրել։

Մի տարի անց սկսեց վատ աշխատել։ Խօսեցի UniFi-ի սպասարկման բաժնի հետ, պայմանաւորուեցինք, որ ռաութերը կուղարկեմ ԱՄՆ եւ փոխարէնը նոր ռաութեր կստանամ։

ՀայՓոստում դժուարութեամբ ընդունեցին առաքանին, զի հրաման կայ, որը արգելում ա ՀՀ-ից տեխնիկայ արտահանել։ Բացատրեցի, որ հետ եմ վերադարձնում, անսարք ա, ու մի քանի անգամ նշեցի որ մարտկոց չունի։ ՀայՓոստի աշխատակիցը իրենից կախուած ամէն ինչ արեց, որ ծանրոցը ուղարկուի։ Բայց էսօր իմացայ որ «Աւիացիոն անվտանգութեան» բաժինը մերժել ա առաքել ծանրոցը։ Մաքսայինից ասեցին, որ ռաութերի մեջ մարտկոց են տեսել։

Խնդիրը այն ա, որ ռաութերի մեջ մարտկոց չկայ, ու հնարաւոր չի տեսնել չեղած բանը։ Ուղղակի մարդիկ չեն կարողանում պատասխանատւութեամբ անել իրենց գործը։ Նայում են նկարը ու ենթադրում, որ մէջը մարտկոց կը լինի։

Անցած տարի էլ, նման խնդիր եղաւ երբ համակարգչիս պրոցեսորն էի փորձում հետ վերադարձնել։ Էլի ասեցին որ արգելված ա տեխնիկա արտահանել, բայց լաւ պրծա որ պրոցեսորի մէջ մարտկոց չգտան։

Մի քանի օրից կը լռանայ ռաութերը վերադարձնելու ժամկետը։ Փաստացի պետությունը ինձ էական վնաս պատճառեց։

Վերջերս էլ փաստաբանների հարկը բարձրացրին, ինչի հետեւանքով փաստաբանի ծառայութիւնը թանկացավ։ Պէտք ա կրածս վնասից երեք անգամ շատ գումար ծաղսեմ, որ կարողանամ փողհատուցում պահանջել։ Դա էլ հաստատ չի։

Հետաքրքիր ա, թե ոնց ա լինում, որ Ամերիկայից ամէն ինչ հասնում ա Հայաստան, իսկ հետ ուղարկելը խնդիր ա։ Ոնց ա Հայաստան եկող տեխնիկայի մէջ մարտկոց լինում, իսկ դուրս եկողի մէջ արգելուում։ Մեր աւիացիոն անվտանգութեան բաժինը երեւի պէտք ա վերապատրաստում անցնի։

բոլոր պիտակները