Avatar
այս կայքն անկախ սպասարկիչ ունենալու, այն կառավարելու, հոսանքից անջատելու եւ միացնելու մասին է։

հարցազրոյցների աբսուրդը

Վերջերս մի քանի հարցազրոյցի մասնակցեցի։ Ըստ էութեան բոլորը լաւ էին կազմակերպուած բայց ոչ մէկը չանցայ։ Դէ մտածեցի վատ մասնագէտ եմ, 8 տարի 2 տեղում աշխատելով նոր բան չեմ սովորել ու տէնց։ Բայց յետոյ խօսեցի գործազուրկ միւս ընկերներիս հետ, որոնք ի տարբերութիւն ինձ 20 տարուայ փորձ ունեն ու հասկացայ, որ խնդիրը ես չեմ։

Ինձ թուում ա խնդիրը հէնց հարցազրոյցի գաղափարն ա։

Երբ մեծ կազմակերպութիւնը, իր նախագծերից մէկը տալիս ա փոքր կազմակերպութեան, նա չի գնում ստուգելու փոքր կազմակերպութեան ամէն աշխատողին։ Այլ նայում ա տուեալ կազմակերպութեան պատմութեանը, փորձին եւ արած աշխատանքին։ Յամենային դէպս վերջին 5 տարուայ ընթացքում հէնց էդ փոքր կազմակերպութեան աշխատող եմ եղել։ Ու ինձ համար աբսուրդ ա էս երեւոյթը։

Կարելի ա ասել, որ մասնագէտը, որը ունի արած աշխատանք, հրապարակած կոդ ու անցած ճանապարհ, աւելի անվստահելի ա քան կազմակերպութիւնը, որը ներկայանում ա տուել մասնագէտով։ Ու հիմա ես վախենում եմ դիմել էն կազմակերպութիւններին, որոնց համար տարիներ շարունակ հեռակայ աշխատել եմ, զի կարող ա հարցազրոյցը չանցնեմ։

Շատերի մօտ հիմա հարց կառաջանում, թե որն ա չանցնելու պատճառը։

Չգիտեմ, ուղղակի մարդիկ տարբեր են։ Ինձ համար դեռ համալսարանի տարիներից քննութեան գնալը մեծ սթրես ա եղել։ Երեւի շատերին ա ծանօթ էդ զգացումը, երբ ամբողջ տարի սովորել ես բայց քննութեան օրը բան չես յիշում։

Ինձ թուում ա ծանօթներին առանց հարցազրոյցի ընդունելը լաւ մօտեցում ա։ Իսկ անծանօթների դէպքում կարելի ա պատմութեանը նայել։ Տեխնիկական հարցազրոյցն էլ թող մնայ սկսնակներին, զի նրանք չունեն պատմութիւն, բայց ունեն թարմ տեսական գիտելիքներ։

բոլոր պիտակները