կայքում մեկնաբանութիւններ ստանալու յաւելուած
Որոշ CMS-ներ (բովանդակութիւն կառավարելու համակարգեր), ինչպիսին են՝ WordPress, Joomla, ունեն մեկնաբանութիւնների սեփական յաւելուածը։ Իսկ օրինակ Jekyll-ն կամ HUGO-ն չունեն։ Դրանցում մեկնաբանութիւններ ստանալու համար անհրաժեշտ է աւելացնել մէկ այլ անկախ յաւելուած, որը ունի սեփական backend-ը եւ բազան։ Այդպիսի յաւելուած է Disqus-ը։ Այն պահում է մեկնաբանութիւնները իր բազայում, բացուած էջի հասցէին համապատասխան։
Disqus-ի գաղափարը շատ լաւն է, բայց ինչպէս ցանկացած կոմերցիոն ծրագիր այն ունի սահմանափակումներ եւ ճնշող կանոնակարգ։ Դրա պատճառով ես սկսեցի սարքել fooComments-ը։ Այն ազատ, բաց կոդով յաւելուած է, որը մէկ անգամ սերուերում տեղադրելով կարելի է օգտագործել բոլոր կայքերի բոլոր էջերում։
Սերուերում տեղադրելու համար անհրաժեշտ է ունենալ Node.js եւ MongoDB։ Չնայած կոդը այնքան փոքր է, որ ցանկութեան դէպքում կարելի է արտագրել այլ լեզուներով։ Միգուցէ խնդրենք ChatGPT-ն անի (:
Իսկ կայքի էջում անհրաժեշտ է աւելացնել հետեւեալ HTMԼ-ը՝
<div
id="foo-comments"
data-theme="light"
data-language="en"
data-api-url="{API_URL}"
></div>
<script src="{HOSTING_URL}/foo-comments.min.js"></script>
Բացի նշուած առաւելութիւններից fooComments-ը ունի գունային թեմաներ եւ բազմալեզու ինտերֆէյս։