ինչպէս գրանցուել Մաստոդոնում
Մաստոդնում հաշիւ բացելու համար առաջին հերթին պէտք է ընտրէք հանգոյց։ Հանգոյցի ընտրութիւնը կարող էք անել տարբեր հանգամանքներից ելնելով։ Օրինակ որտեղ էք ուզում պահել ձեր տուեալները, ինչ բովանդակութեամբ էք հետաքրքրուած, որ հանգոյցի կանոնադրութիւնն է ձեզ համար ընդունելի եւ այլն։
Այս կայքում կարող էք տեսնել հասանելի հանգոյցների ցանկը՝
https://joinmastodon.org/servers
Հայաստանում եւս կան Մաստոդոնի հանգոյցներ։ Դրանցից են՝
- https://թութ.հայ (xn–69aa8bzb.xn–y9a3aq)
- https://անքուն.հայ (xn–y9a6bah4ck.xn–y9a3aq)
- https://թ.չոլ.հայ (xn–69a.xn–99axc.xn–y9a3aq)
Սակայն ոչ բոլոր հանգոյցներում է գրանցումը բաց։ Պէտք է գտնէք բաց գրանցումով հանգոյց։ Գրանցման ընթացքում անհրաժեշտ է մուտքագրել լատինատառ անուն, էլ. փոստի հասցէ եւ ծածկագիր։ Տուեալները հաստատելուց յետոյ նշուած էլ. փոստին վաւերացման նամակ է գալու, որից յետոյ միայն ձեր հաշիւը կակտիւանայ։ Վաւերացման նամակը յաճախ ընկնում է «սպամ» թղթապանակի մէջ, քանզի գուգլը չի սիրում դրանք։
Մաստոդոնից օգտուելն առաւել յարմար դարձնելու համար խորհուրդ կը տամ տեղադրել նաեւ բջջային յաւելուած։ Ձեր սմարթֆոնին համապատասխան յաւելուածը կարող էք գտնել այստեղ։ Յաւելուածը տեղադրելուց յետոյ բացէք այն եւ մուտքագրէք ձեր տուեալները։
Որոշ յաւելուածներում հանգոյցի հասցէն կանխադրուած է։ Բայց քանի որ դուք արդէն ունէք հաշիւ ձեր ընտրած հանգոյցում, անհրաժեշտ է փոխել/նշել ձեր հանգոյցի հասցէն։ Եթե ձեր հանգոյցի հասցէն հայատառ է (օր. անքուն.հայ) անհրաժեշտ է փոխակերպել դա Punycode-ի եւ մուտքագրել փոխակերպուած տարբերակը (xn–y9a6bah4ck.xn–y9a3aq)։ Վերեւում նշուած հասցէների համար ես արդէն արել եմ։
Բարի գալուստ Մաստոդոն (: